ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանն` իշխանափոխության մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ են պահանջում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները։


«Ես քաղաքական պահանջ չեմ լսել, եթե իրենց առաջարկն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվելն է... քաղաքական պահանջ չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։


Նա նշեց, թե Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում։


«Հայաստանը ֆիքսում է իր սահմանը, այդ գործընթացը շարունակվելու է»,- ասաց Սիմոնյանը։


ԱԺ նախագահը վստահ է, որ հիմա իշխանփոխություն չի լինելու։


«Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններով, որը տեղի կունենա 2026 թվականին»,- ասաց Սիմոնյանը։

Քաղաքականություն