Օրվա լրահոս

Արմեն Սարգսյանը չի ստորագրել այսպես ասած «կալանք տվող» և հեռախոսային խոսակցությունների լսման թույլտվություն տվող դատարանների ստեղծմանն առնչվող նախագծերը ու դիմել է ՍԴ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Հիշեցնեմ` սա կապիտուլյանտ նզովյալի ու նրա երիտհայ նախարարի մտքի «թռիչքն» էր` ընդդիմադիրների դեմ: Ինչպես միշտ իրենց դեպքում` 10%-անոց:

Առաջինն էի, ով խոսել էր նախագծերի հակասահմանադրական բնույթի ու հստակ քաղաքական նպատակների մասին: Արձանագրենք, որ այս դեպքում Ա.Սարգսյանը չկատարեց նզովյալի կամքը»,- գրել է Հովհաննիսյանը:

Վերջին նորություններ