Նավալնիին տեղափոխել են Կոլոմնայի գաղութ
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Կոլոմնայի թիվ 6 գաղութ:
Life Shot տելեգրամ-ալիքը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Նավալնիին «Մատրոսկայա Տիշինա»-ից Կոլոմնայում գտնվող գաղութ տեղափոխելը 3 ժամ է տևել:
Միևնույն ժամանակ, «Բաց մեդիա»-ն հաղորդել է, որ Նավալնիի փաստաբան Վադիմ Կոբզևը նման տեղեկություն չունի, իսկ Կոլոմնայի ՔԿԳ-6-ի հերթապահը «ՄԲԽ մեդիա»-ի հետ զրույցում ասել է, որ Նավալնիին գաղութ չեն տեղափոխել:
Գաղութը Նավալնիի տնից ընդամենը 100 կմ հեռավորության վրա է: Այն նախատեսված է 800 բանտարկյալների համար: Գաղութը վերանորոգվել է անցած տարի:
Ավելի վաղ ՌԴ ՊԿԴԾ տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովն ասել էր, որ «Նավալնին, ցանկության դեպքում կարող է զբաղվել որևէ արտադրական գործունեությամբ»: Այս գաղութում նա կարող է աշխատել կարի արտադրամասում կամ գյուղատնտեսության ոլորտում: Գաղութն, ի դեպ, ունի իր սեփական փուռը և նույնիսկ մակարոնեղենի արտադրամաս:
Չի բացառվում, որ Ալեքսեյը կկարողանա պարբերաբար մուտք գործել սոցցանցեր, քանի որ գաղութում համացանցին միացված ինֆորմատիկայի դասարան կա: