Օրվա լրահոս

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը Irakanum-ի հետ զրույցում նշել է, որ ինքը բանակի կողքին է։ «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին, և միշտ այդպես է լինելու։ 

 

Այս փուլում չեմ տրվելու որևէ սադրանքի»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով կայքի խնդրանքին՝ մեկնաբանել Գլխավոր շտաբի հայտարարությունը։ Հարությունյանը հայտնել է, որ վիրահատության է պատրաստվում։ Խոստացել է մանրամասն խոսել վիրահատությունից հետո։ 

 

Նշենք, որ ավելի վաղ  Irakanum.am-ը հայտնել էր, որ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, և նա պատրաստվում է գլխի վիրահատության։

 

Մանրամասները՝ կայքում:

Վերջին նորություններ