Փաշինյանը ներողություն խնդրեց իր կառավարման 2 տարի 10 ամսվա ընթացքում թույլ տված սխալների համար

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներողություն է խնդրում իր կառավարման 2 տարի 10 ամսվա ընթացքում թույլ տված սխալների համար։ 
«Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքը իմ մասին է։ Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված սխալների համար»,– ասաց Փաշինյանը։ 

Նա նաև նշեց` շատ է մտածել, թե որտեղ են իրենք սխալվել, ինչու է սխալվել իրենց քաղաքական թիմը։ 

«Որքան էլ տարօրինակ թվա, մեր սխալների հիմնական պատճառը մեր սիրված լինելն է եղել։ Մենք այնքան սիրված ենք եղել, որ որպես իշխանություն ձգտել ենք ավելացնել այդ սերը և մեր սերը ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ»,– ասաց նա` շեշտելով, որ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության։ 

Փաշինյանը ներողություն խնդրեց ոչ միայն իր, այլև Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր նախորդ իշխանությունների գործած սխալների համար։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ