Օրվա լրահոս

Բաղրամյան պողոտայում վրաններ են տեղադրում նաեւ քաղաքական որեւէ ուժի չհարող քաղաքացիները, հանրային գործիչները։ Քիչ առաջ վրաններ են տեղադրել «Ազատագրում» նախաձեռնության անդամները, որոնց ոստիկանությունը նախ փորձել էր արգելել, ապա, ի վերջո, թույլատրել էր։

Նախաձեռնության անդամ Սերգեյ Չամանյանը նշել է.

«Երեկոյան աժիոտաժ՝ Բաղրամյան պողոտայի վրանային ճամբարում։ Այստեղ հայտնվում է առաջին վրանը այն մարդկանց համար, ովքեր բացարձակապես ոչ մի կապ չունեն որեւէ քաղաքական կուսակցությունների հետ:

Այո՝ մենամարտով, այո ՝ նյարդային լարվածությամբ, բայց մենք ինքներս, և մենք այստեղ ենք։ Եվ եկեք պատմեք ինձ «երրորդ ուժի» մասին, ասեք ինձ, թե ինչպես պետք է ճիշտ պայքարել, ասեք ինձ շատ ու շատ այլ բաների մասին, ինչի մասին որ կհամարձակվեք:

#Ազատագրում Բաղրամյան 26-ում, և այն չի կանգնեցվի»:

Վերջին նորություններ