Այս տները դառնալու են մեր երկրի իրոք արժանապատիվ քաղաքացիներինը. «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները մոտեցան կառավարական ամառանոցին

«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները քայլերթով մոտեցան Կառավարական ամառանոցին։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ պատերազմի ժամանակ զոհված երիտասարդները իրենց կյանքը չեն զոհել հանուն վարչապետի ու ընտանիքի բարօրության։

Հիշեցրեց, որ զավակներին կորցրած ծնողները հանդես են եկել առաջարկով՝ կառավարական ամառանոցների տարածքը հանձնել զինվորականների վերականգնողական կենտրոնին։ 

«Դուրս են գալու այս տներից, այս տները դառնալու են մեր երկրի իրոք արժանապատիվ քաղաքացիներինը։ Դրա համար մեր երկիրը պետք է դառնա առանց Նիկոլ Հայաստան»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը, ապա շարունակվեց քաղաքացիների երթը։

Քաղաքականություն

Պատահարներ