Վահագն Թևոսյանը նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու. Արսեն Բաբայան

Պատգամավոր Վահագն Թևոսյանը նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

Գրառումը՝ ստորև.

«Պատգամավոր Վահագն Թևոսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է հանրային հեռարձակողների խորհրդի անդամ:

Նա նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու...

Հատուկ ընդգծում եմ նորից, որ ոչ թե ընտրվել է ընտրովի պաշտոնում, այլ՝ նշանակվել է նշանակովի պաշտոնում:

Հիշեցնում եմ, որ Սահմանադրության 95-րդ հովածի համաձայն պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Տեսնես հայտնի դասալիքը, էն, որ ըստ մեղադրանքի ընկերոջ ամուսնության և երեխաների ծննդականներն էր գողացել, որ կեղծի ու բանակից փախնի, իսկ բռնվելուց՝ սեփական մոր վրա ցուցմունք էր տվել, բան չունի՞ ասելու: Օրինակ՝ չի՞ տեսնում իշխանության յուրացում հանցանքը, որի մասին նախկինում սուտ մատնությամբ հաղորդումներ էր ներկայացնում դատախազին»:

Քաղաքականություն

Պատահարներ