Օրվա լրահոս

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Առաջիկա շաբաթը վճռական է լինելու մեր Հայրենիքի համար։
4 ամիս շարունակ հայ ազգը պայքարում է դավադիր, թուրքի առջև ծնկի եկած հողատուին հեռացնելու համար։
Հրաժարական են պահանջում Եկեղեցին, Բանակը, Նախագահները, Ակադեմիան, բուհական մտավորականությունը, 200-ից ավել համայնքապետեր, ազգային ուժերը։
Կապիտուլյանտը՝ ապավինելով թուրք-ադրբեջանական տանդեմի պաշտպանությանը, կառչել է իշխանությունից։
Բայց այսպես երկար չի կարող շարունակվել։ Առաջիկա օրերին նա կարծում եմ կփորձի մեծացնել ճնշումը նաև բանակի վրա։ Ուստի մենք՝ ոչ թրքահպատակներս, պարտավոր ենք սատար կանգնել մեր բանակին ու բոլորս առաջիկա օրերին ավելի մեծաքանակ խմբերով լինել Բաղրամյան պողոտայում։
Պայքարը թևակոխում է իր վերջնական ու վճռական փուլ, ու չպետք է թույլ տալ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ։
Հակառակ պարագայում պատմությունը մեզ սա չի ների։
Ազգ։ Բանակ։ Հաղթանակ»:

Վերջին նորություններ