Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն: Առանձին հատվածներում (լեռնային գոտի) նկատվում է ցածր հորիզոնական տեսանելիություն:

Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բարձրադիր հատվածներում սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Քաղաքականություն

Պատահարներ