Նմանատիպ հարցերի օրակարգ բերելը մեկնարկ է պաշտոնապես բանակի կազմալուծմանը. Հովհաննիսյանը՝ ԳՇ-ն՝ ՊՆ-ի կազմի մեջ մտցնելու մասին

Գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության, Սահմանադրական դատարանի և մնացած նմանատիպ կառույցների գործունեությունը կարգավորվում է ոչ թե օրենքներով, այլ կարգավորված են Սահմանադրական օրենքներով։ Այսինքն, ոչ թե այնպիսի կարգավորում է նախատեսվում, որ ցանկացած կառավարություն գա ու իր քիմքին համապատասխան փոփոխություններ մտցնի այդ կառույցների գործունեության մեջ, այլ այդ կառույցների գործունեությունը սահմանված է Սահմանադրությամբ։ Այս մասին ArmDaily.am –ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իր տեղեկություններով՝ «Իմ քայլի» որոշ անդամներ փոփոխություններ են նախաձեռնում, որպեսզի Գլխավոր շտաբը մտցնեն Պաշտպանության նախարարության մեջ:

«Հետևաբար, որպեսզի կարողանան Գլխավոր Շտաբում որոշակի փոփոխություններ իրականացնել՝մտցնել ՊՆ-ի վերահսկողության տակ, կամ վարչապետի վերահսկողության տակ՝ պետք է առնվազն իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, որոհետև մեկ օրենքով դա չես կարող անել, որովհետև, այդ դեպքում մնացած բոլոր օրենքների հետ ինքը մտնելու է հակասության մեջ ու խնդիրներ է առաջ բերելու, այստեղ ևս ես պետք է ասեմ, որ նմանատիպ բան չի կարող լինել և, որպեսզի նման կառուցվածքային փոփոխությունների գնանք, ապա պետք է փոփոխություն մտցնեն Սահմանադրության մեջ, Վարչական օրենսգրքում փոփոխություններ կատարել, Քրեական օրենսգրքում փոփոխություն մտցնել, այսինքն մի ամբողջ համակարգ է պետք փոխել, որը մեկ օրվա բան չէ, այլ տարիների։ Ընդհանուր առմամբ պետք է նաև շեշտեմ, որ ընդհանրապես նմանատիպ հարցերի օրակարգ բերելն արդեն մեկնարկ է պաշտոնապես բանակի կազմալուծմանը և կազմաքանդմանը»։

Քաղաքականություն

Պատահարներ