Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի 13 փողոցներ կկրեն Արցախյան պատերազմներում հերոսացած ակունքցիների անունները

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի 13 փողոցներ այսուհետ կրելու են Արցախյան պատերազմներում հերոսացած ակունքցիներ Էդվարդ Պետրոսյանի, Հովիկ Հովհաննիսյանի, Մեսրոպ Զոհրաբյանի, Գայ Ղազարյանի, Արսեն Հովհաննիսյանի, Օնիկ Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Սուրիկ Ավետիսյանի, Գառնիկ Խաչատրյանի, Արծրուն Սիմոնյանի, Արա Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի և Սասուն Մովսիսյանի անունները։ Փողոցների անվանակոչության արարողությունները համատեղվել են Արցախյան պատերազմներում զոհված ակունքցի հերոսների մեծարման միջոցառումների հետ։ 

Անվանակոչված յուրաքանչյուր փողոցի մուտքի մոտ կտրվել են ժապավեններ, հնչել են մեծարանքի ու ոգեկոչման խոսքեր, կատարվել է օրհնության կարգ։ 

Ակունքի նորակառույց զբոսայգու տարածքում տեղադրված Արցախյան պատերազմներում զոհված ակունքցիների հիշատակն հավերժացնող հուշարձանին դրվել են ծաղկեպսակներ։ 



 

Քաղաքականություն

Պատահարներ