ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մնացել է 54 տղա, բոլորին միասին թող բերեն. գերիների հարազատները փակել են Շիրակի մարզ տանող բոլոր ճանապարհները

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատներն այսօր՝ ժամը 6-ից, փակել են Շիրակի մարզ մտնող բոլոր ճանապարհները։ Փակ է ինչպես Երևան Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները: 

Նրանք պահանջում են շուտափույթ վերադարձնել իրենց տղաներին։

«Փակ ենք պահելու ճանապարհը մինչև մեր երեխեքին բերեն։ Մնացել է 54 տղա, բոլորին միասին թող բերեն։ Մեզ ոչ մի խոստում պետք չէ, չենք գնալու, մինչև երեխեքին չբերեն», - ասացին գերիների հարազատները։

Քաղաքականություն

Պատահարներ