ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ ՊՆ աշխատակիցները շշեր են շպրտել ծնողների վրա. Անհետ կորածի հարազատ

Այսօր՝ ապրիլի 9-ի առավոտյան, ՊՆ-ի շենքի մոտ ՊՆ աշխատակիցները շշեր են շպրտել անհետ կորած ծնողների վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եռթերում նշեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:

«Առավոտյան պաշտպանության նախարարն իր մարդկանցով պտույտ էր տալիս ՊՆ-ի տարածքով, մեզ նորից չմոտեցավ: Դրանից առաջ որոշ տականքներ ներսից սադրանք՝ գործադրեցին, հրմշտոց, խփոց, ռեշոտկեքից էս կողմ շիշ շպրտել ծնողների վրա»,-ասաց նա:

Արսեն Ղուկայսնաը կոչով դիմեց հայ ազգին՝ նշելով. «Էս պահին էս կառավարությունը, թե պաշտպանության նախարարությունը առհամարհում են մեր երեխեքին, թքած ունեն թե մեր, թե մեր երեխեքի վրա: Խնդրում եմ՝ եկեք միացեք մեզ, քանի որ մեզ հիմա մարդկանց քանակ է պետք: Մենք էստեղ ենք, ոչ մի տեղ չենք գնալու: Եկեք ՊՆ-ի գլխավոր մուտքի մոտ, մնացածը տեղում կարսենք, թե ինչով կարող եք օգտակար լինել: Էս մարդիկ բացարձակ հարգանք չեն ցուցաբերում ծնողների ու երեխեքի նկատմամբ, անարգում են ամբողջությամբ: Իրենք թուրքի ծառաներ են, եթե իրենք զոհված ծնողին, անհետ կորած զինվորի մորը չանչում են, հորը շշով խփում են, հասկացեք, թե ինչ տեսակի տականքներ են»:


 

Քաղաքականություն

Պատահարներ