Օրվա լրահոս

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  36.6-րդ կմ հատվածում բախվել են  Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Գարիկ  Հովսեփյանի վարած ВАЗ 21150 մակնիշի և 25-ամյա Արման Մկրտչյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Մկրտչյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ,  66-ամյա Վահրամ Մկրտչյանը, 50-ամյա Նարինե Միդոյանը և 58-ամյա Հովիկ Միդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Վերջին նորություններ