Օրվա լրահոս


«Sputnik Light» պատվաստանյութը կարող է գրանցվել մայիսին, հնարավոր է անգամ ավելի վաղ: Մինչև տարեվերջ նախատեսվում է ամսական արտադրել ավելի քան 30 միլիոն դեղաչափ: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

 

Ավելի վաղ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո այս պատվաստանյութը կներառվի պատվաստումների ծրագրում: ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով` «Sputnik Light» պատվաստանյութը հետագայում կարող է օգտագործվել վերպատվաստման համար:

 

Հիշեցնենք, որ Մարտի 29-ին Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական ​​կենտրոնը դիմել է «Sputnik Light» պատվաստանյութի գրանցման համար: Սա «Sputnik V»- ի պարզեցված տարբերակն է, որը բաղկացած է միայն մեկ բաղադրիչից և պահանջում է միայն մեկ պատվաստում` երկուսի փոխարեն: Պատվաստանյութի փորձարկման փուլը Մոսկվայում մեկնարկել է 2021 թվականի փետրվարի 27-ին:

Վերջին նորություններ