Ավտովթար Երևանի քաղաքապետարանի դիմաց. shamshyan

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 17:30-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, բախվել են Nissan Teana, Mercedes և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan. com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:   Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, և սահմանազատել տարածքը:   Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել:   Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Բենիամին Արզումանյանը:   Վթարի փաստով Բ. Արզումանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքությունը:   Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:   

 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Քաղաքականություն