Վայոց ձորի մարզում ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում, կա 1 զոհ, 5 վիրավոր. Shamshyan. com

Մայիսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում,  «UAZ» մակնիշի ավտոմեքենան, Եղեգնաձոր քաղաքից դեպի Վերնաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում, Սպիտակավոր եկեղեցու ճանապարհին՝ «Բանա» կոչվող հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորում: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել ձորի տարբեր հատվածներից և տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:   Օպերատիվ են գործել նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   

 

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավոր կանանցից մեկը մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը:   

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ