Ողբերգական դեպք Արարատում. վրաերթի ենթարկված երկու կին հետիոտները տեղում մահացել են. Shamshyan

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 21:00-ից ժամը 21:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան-Արտաշատ միջհամայնքային ճանապարհից դեպի Բաղրամյան գյուղ տանող հատվածում,  Ford Transit մակնիշի ավտոմեքենան բախվել է ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս եկել հանդիպակած գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, և առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել 2 կին հետիոտնի:   Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են:   Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1  մարտական հաշվարկով:   Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:   Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:   Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ:   Փաստի առթիվ Գ. Մանասերյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: 

Քաղաքականություն