Հրդեհ Նոր Խարբերդում. Ամառանոցի տանիքն ամբողջությամբ այրվել է

Հունիսի 10-ին, ժամը 22։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների «Անուշ» այգեգործական միավորման 4-րդ փողոցում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։ 
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող ամառանոցներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ հունիսի 11-ին, ժամը 00։06-ին։ Այրվել է ամառանոցի տանիքը (մոտ 150 քմ)։


 

Քաղաքականություն

Պատահարներ