ՀՀ կառավարությունը չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն. Փաշինյան

ՀՀ կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն, կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի որևէ փոփոխությունը բացառում ենք։ Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ։ 

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները` Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին, այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել։ Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ արտահայտել ենք։ Տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի` 2021 թվականի հունվարի 11–ի հայտարարության մեջ»,–ասաց Փաշինյանը։ 
Նրա խոսքով` Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվելու նշված հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար, և դա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար` լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ