Իբրահիմ Ռաիսին հաղթում է Իրանի նախագահական ընտրություններում

Իրանի դատական ​​իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, ըստ քվեարկության նախնական արդյունքների, գլխավորում է Իսլամական Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում, գրում է RT-ն:

Տեղեկությունը հայտնել է նախընտրական շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը: «Ռաիսին հավաքեց 17,8 միլիոն ձայն», - ասել է նա:
 

Նշվում է, որ ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է Իրանի 28 միլիոն 600 հազար քաղաքացի: Օրֆը պարզաբանել է, որ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է: Քվեարկության վերջնական արդյունքները կհայտարարի Իրանի ՆԳՆ ղեկավարը:
 

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ երկրում արդեն հայտնի է նախագահական ընտրությունների հաղթողը, բայց չէր նշել նրա անունը:

Քաղաքականություն

Պատահարներ