Այսօր Երևանում կրակոցներ արձակելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ի քաղաքացի է. Shamshyan. com

Այսօր՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում:   Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գուլակյան փողոցի 16/բ շենքի հարկերի մեկից մի քաղաքացի անկանոն կրակոցներ է արձակում:   

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված շենքի 4-րդ հարկի բնակիչ, 41-ամյա Արմեն Պետրոսյանը, իր մոտ եղած հրազենով 6 անգամ կրակոցներ է արձակել օդ:   Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ կրակողը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և՝ իր ասելով, քեֆը լավ է եղել ու կրակոցներ է արձակել, որպեսզի արծիվները փախնեն, աղավնիներին չվնասեն: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ