ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկում ենք, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը․ Ավինյան

Դեյվիդ Հոթսոնի և ավելի քան հիսուն ճարտարապետներից ու ճարտարագետներից կազմված թիմի հիմնական անդամների հետ քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի:


Նախագիծն այն է, ինչ եղել է նախագծված նախկինում և մենք հիմա Նյու Յորքի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի և ավելի քան հիսուն ճարտարապետներից ու ճարտարագետներից կազմված թիմի հիմնական անդամների հետ քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը:


Ներկայացված էսքիզները նախագծվել են «Գաֆէսճեան» թանգարանի համար. շենքի նախագիծն ու հիմքերի կառուցումն արդեն ավարտված էր, երբ շինարարությունը դադարեցվեց 2009թ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով:


Մասնագիտական թիմն այժմ պատրաստ է թարմացնել թանգարանի նախագիծը՝ հարմարեցնելով այն ժամանակակից պահանջներին ու կենտրոնացնել ուժերը՝ շինարարությունը վերսկսելու համար»,-գրել է նա:

Քաղաքականություն