Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ

Այսօր՝ հունիսի 21-ին,  կրակոցներ են հնչել Երևանում: ժամը  21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ  Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին  հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ  են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ: Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի  ավագ հետաքննիչ  Սևան Նազարյանը: Նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու  ուղղությամբ:  Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը; Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի  պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ