Կրակոցներ Երևանում. կասկածյալը ԱՄՆ-ի քաղաքացի է

Երեկ՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում:   Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գուլակյան փողոցի 16/բ շենքի հարկերի մեկից մի քաղաքացի անկանոն կրակոցներ է արձակում:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է  shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված շենքի 4-րդ հարկի բնակիչ, 41-ամյա Արմեն Պետրոսյանը, իր մոտ եղած հրազենով 6 անգամ կրակոցներ է արձակել օդ:  

 

 Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:   Ոստիկանության ծառայողները նրա հետ կատարել են բացատրական աշխատանքներ և նա ինքնակամ հանձնվել է իրավապահներին, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք զենքը:   Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ կրակողը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և՝ իր ասելով, քեֆը լավ է եղել ու կրակոցներ է արձակել, որպեսզի արծիվները փախնեն, աղավնիներին չվնասեն: 

Քաղաքականություն

Պատահարներ