ԱՄՆ–ն ներկայացված չի լինի Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը
ԱՄՆ-ն ներկայացված չի լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Ոչ, մենք նրա երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա»,- ասաց նա։ Սակայն նա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե «արդյո՞ք Միացյալ Նահանգները կբոյկոտի երդմնակալությունը»։