Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող անտառում

Արդեն  4 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկների հրշեջ-փրկարարարներ պայքարում են Ծիծեռնակաբերդի անտառում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը,  հրդեհի վայր  են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարար Անդրանիկ Փիլոյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը;  Հրշեջները  մոտ 40 վայրից մեծ դժվարությամբ մոտենում են կրակի օջախներին, որպեսզի կարղանան նախ կանխել կրակի տարածումն, ապա մարել այն: Հրշեջների  աշխատանքը դժվարանում է  նաև քամու պատճառով, քանի որ քամին իր սև գործն է անում: Մի խումբ հրշեջներ էլ ուսակիր սրսկիչներով են մարում ծառերի բներում առաջացած կրակի օջախները: Հրդեհի տարածքն այնքան մեծ է, որ հրշեջները մի քանի  «շլանգ» են իրար միացնում, որպեսզի կարողանան այդ  800-1500մ մետր տարածքում ջուր հասցնեն կրակի օջախների վրա: Թե ինչն է  եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզ չի: 

Քաղաքականություն

Պատահարներ