Վթար Պռոշյան գյուղում. արգելափակված քաղաքացուն դուրս են բերել փրկարարները

Հուլիսի 4-ին, ժամը 22։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 
Պարզվել է, որ «LADA 21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Ֆ․, ծնված 1976 թ․) բախվել է «Mercedes» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1990 թ․)։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Յ․Ֆ․-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Քաղաքականություն