Հայ դիրքապահները ադրբեջանցի 3 զինծառայող են գերեվարե՞լ

Համացանցում և սունկ կայքերում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ առավոտյան Արցախի Մարտունու շրջանի հյուսիսային գյուղերից մեկի հատվածում հայ դիրքապահները բռնել են շփման գծի մեր կողմն անցած ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայողի` 2 մայորի և 1 շարքայինի։

Աղբյուրի փոխանցմամբ` մեր դիրքապահները զինաթափել են թշնամու զինծառայողներին, առգրավել նրանց ավտոմեքենան։ 

 

Որոշ ժամանակ անց սակայն միջամտել են ռուս խաղաղապահները և երեքին էլ տարել։ Ամենայն հավանականությամբ 3-ն էլ ազատ են արձակվել։


Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ նման դեպք չի գրանցվել: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: 

Քաղաքականություն

Պատահարներ