Վրաստանում «աղջիկ փախցնելն» ավարտվել է ողբերգությամբ․ տղաները մահացու վրաերթի են ենթարկել աղջկա տատիկին

Երեկ Վրաստանի Մառնեուլիի շրջանում մի խումբ տղաներ փորձել են «աղջիկ փախցնել», որը, սակայն, ավարտվել է ողբերգությամբ։ Դեպքը տեղի է ունեցել Ալգեթի գյուղում։ Ըստ հրապարակման, տղաները փորձել են փախցնել 23 տարեկան մի աղջկա, ով մորև և տատիկի տուն դարձի ճամփին է եղել։  

 

Տղաները փորձել են բռնի կերպով աղջկան նստեցնել մեքենա, սակայն մայրն ու տատը դիմադրություն են ցույց տվել։

Երբ «Աղջիկ փախցնողները» հասկացել են, որ չեն հաջողում,  մեքենայով  փորձել են դիմել փախուստի։ Արագությամբ ընթանալիս վերջիններս վրաերթի են ենթարկել աղջկա տատիկին, ով  տեղում մահացել է։ Աղջկա մայրը և հարեւանուհին նույնպես վնասվածքներ են ստացել։ Դեպքի առնչությամբ ստուգումներ է սկսել տեղի ոստիկանությունը։ «Աղջիկ փախցնելու» մեջ կասկածվողները ձերբակալվել են Ռուսթավի քաղաքում։

 

Քաղաքականություն

Պատահարներ