Գումարտակի թիկունքն արդեն դատարկ էր, եթե չնահանջեինք՝ ոչ մեկ ողջ չէր մնա. Մանվել Խաչատրյանը մանրամասներ է ներկայացնում

Վերջին պատերազմում մեր ջոկատը ընդգրկվելով կամավոր աշխարհազորայինների շարքերում՝ մասնացել է Հադրութի, Ֆիզուլիի պաշտպանությանը, որտեղ մեր ջոկատը մասնացել է մարտական գործողություններին՝ թշնամուն չի հաջողվել 1 սանտիմետր անգամ ճեղքում իրականացնել։ Այս մասին Եռաբլում ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Վարդանանք ջոկատի համանատար Մանվել Խաչատրյանը։

«Հետո բոլորիս հայտնի նահանջ հրամաններով դուրս ենք եկել, զոհ չենք ունեցել, ունեցել ենք 13 վիրավոր»։

Հարցին, թե իր համար ընկալելի՞ էր այդ «նահանջ» հրամանը՝ նա պատասանել է. «Եթե դուրս չգայինք՝ ջոկատն այլևս դուրս չէր գա, ողջ ոչ մեկ չէր մնա, որովհետև գումարտակի թիկունքն արդեն դատարկ էր։ Մենք դուրս ենք եկել բնագծի նահանջից 4 օր հետո, եթե 1 ժամ էլ ուշացնեինք, կարող է ոչ մեկ ընդհանրապես ողջ դուրս չգար»։

Խաչատրյանը պատմում է, որ ամենածանրը հոկտեմբերի 29-ին էր, երբ ընդհանուր գումարտակը կորուստներ կրեց։ «21-22 հոգի զոհվեցին հակառակորդի հրետակոծության արդյունքում, մեկ էլ երբ մենք ունեցանք 9 վիրավոր միանգամից, ամենածանրը դա էր, երբ չէինք հասցնում հրետակոծության արկերի պայթյունի տակ զոհերին կամ վիավորների հանել։ Մինչ դա ինչ եղել է՝ մեր համար խաղ ու պար է եղել, որ ասեք՝ դժվարություն, բարդություն՝ չէ, որովհետև տղերքը փորձառու էին ու գիտակցում էին ինչի համար են եկել, ինչի համար են զենք վերցրել»։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն