Երևանում երկու քաղաքացու ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել․ 27-ամյա կինը մահացել է

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող տարածքում երկու քաղաքացու է մոտեցել անհայտ մակնիշի ավտոմեքենա, որից կրակոցներ են արձակել՝ ինքնաձիգից ։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 02.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու քաղաքացի՝ կին և տղամարդ։ Վիրավորում ստացած կինը՝ ծնված 1994թ, ԲԿ-ում մահացել է։ 

Վիրավորում ստացած երկու քաղաքացիներն էլ ԲԿ են տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հատվածից։

Ջանոյանի փոխանցմամբ՝ պարզվել է, որ այդ հատվածում իրենց է մոտնեցել անհայտ մակնիշի ավտոմեքենա, որից ինչ-որ մեկը ինքնաձիգից կրակոցներ է արձակել իրենց ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ։

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի պարկուճներ, նշանակված է փորձաքննություն։ Նախաքննություն է կատարվում»,- նշեց նա։

Քաղաքականություն