ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում այսօր առավոտյան երեք ուսանողուհիների են սպանված գտել

Օրենբուրգի մարզում  այսօր առավոտյան երեք ուսանողուհիների են սպանված գտել։ Աղջիկների սպանության վայրում աշխատում են քննիչները ։ Բժշկական քոլեջի երկու սպանված ուսանողուհիներին գտել են բնակարանում, որտեղ հրդեհ է եղել, իսկ բակում հայտնաբերել են երրորդ աղջկա դին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

 

Երկրի Քննչական կոմիտեն  հերքել է այն տեղեկատվությունը, որ Օրենբուրգի մարզում ուսանողուհիները կացնով են սպանվել և հայտնել, որ բոլորի մոտ բազմաթիվ կտրած-ծակած հետքեր են եղել։  ՔԿ-ն կադրեր է հրապարակել ուսանողուհիների սպանության վայրից։ 

 

Ինչպես հաղորդում է «Говорит Москва» պարբերականը, Անվարա Սինգիզովին կասկածում են  բժշկական քոլեջի երեք ուսանողուհիների սպանության մեջ: 

Նախնական տվյալներով, Անվար Սինգիզովը 18-ամյա պատանի է, ով  հանդիպել է սպանված17-ամյա Այգիզ Ումեթկուլովայի հետ, հաղորդում է 112 հեռագրային ալիքը:

Քաղաքականություն