Ինչու են պոլիկլինիկաները պատվաստում միայն AstraZeneca պատվաստանյութով․ նախարարության արձագանքը

ArmDaily.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ պոլիկլինիկաներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն իրականացնում են միայն անգլո-շվեդական AstraZeneca պատվաստանյութով։

Մեզ հայտնում են, որ պոլիկլինիկաներում այլ պատվաստանյութեր չկան, և աշխատակիցները տեղյակ չեն, թե երբ կլինի։

 

Մենք դիմեցինք Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե ինչու պոլիկլինիկաներում այլ պատվաստանյութերով չեն պատվաստում։

Լրատվականի հետ զրույցում նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն ասել է, որ այժմ վերաբաշխումներ են տեղի ունենում, առկա են և «Սպուտնիկ-Վի» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը։

Հիշեցնենք, որ Հայաստանում հիմնականում պատվաստվում են «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Քաղաքականություն