Հա՛մ սնունդ կա, հա՛մ էլ ապահով է. Շիրակում արջերն ակտիվացել են

Արդեն 2 ամիս է` արջերն ակտիվացել են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Պարկի պատասխանատուները նշում են ՝ իրենց ապահով են զգում, այդ պատճառով էլ ակտիվացել են:

Կենդանիներից մեկին նկատել են «Արփի լիճ» ազգային պարկի Ախուրյանի կիրճ տեղամասում, իսկ երկրորդին իր քոթոթներով` Աշոցքում:

Следы пребывания медведей на территории национального парка Озеро Арпи - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021

Արջի հետքեր «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում

 

Արջերի հերթական «շրջագայության» ժամանակ էլ Մեծ Սեպասարում այս գիշեր արջերը վնասել են մեղվի 6-7 փեթակ:

Следы пребывания медведей на территории национального парка Озеро Арпи - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021

 

«Ուրախ ենք, որ մարդկային վնասներ չենք կրել։ Արջերի «ներկայությունը» խոսում է տարածքի կենսաբազմազանության որակի բարձրացման, ինչպես նաև հանգիստ միջավայրի մասին, ինչն էլ ակտիվացրել է կենդանիներին: Ստեղծված ապահով վիճակը միջավայրի հսկողության արդյունք է»,- Sputnik Արմենիային ասել է «Արփի լիճ» Ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը:

Քաղաքականություն

Պատահարներ