Բաքվում է գտնվում իսրայելական երկու F-35 կործանիչ. իրանական ԶԼՄ-ներ

Այս պահին Բաքվում է գտնվում իսրայելական երկու F-35 կործանիչ։ Այս մասին հաղորդում են իրանական տելեգրամյան ալլիքները՝ հղում կատարելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աղբյուրին։

Նույն աղբյուրը ավելի վաղ հաղորդել էր, որ երեկվանից Իսրայելից Ադրբեջան են ուղարկվել մի քանի ռազմավարական ռազմատրանսպորտային ինքնաթիռներ:

Տելեգրամյան ալիքներում ակտիվորեն քննարկվում է՝ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը և դրա հնարավոր հետևանքները: Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը պատրաստվում է դեսպանատուն բացել Իսրայելում:

Քաղաքականություն

Պատահարներ