Ճապոնիայում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը։ 


Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Է Տոկիոյի եւ Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին։ Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա: Ճապոնիայի մայրաքաղաքում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք չկա, սակայն կարող են կրկնվել ցնցումները:

Առնվազն երկու մարդ Է տուժել, հայտնել Է NHK հեռուստաալիքը։ Որոշ շենքերում վերելակները կանգ են առել վթարային համակարգի գործարկման պատճառով։

Երկրաշարժի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է մետրոյի, ինչպես նաեւ «Սինքանսեն» արագընթաց էքսպրեսների երթեւեկությունը:

Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։

 

Քաղաքականություն

Պատահարներ