ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդիկ խուճապահար փախչում են․ հրաձգություն՝ Բեյրութում

Բեյրութի Թայունի շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ութը վիրավորվել են, հայտնում է լիբանանյան LBC հեռուստաալիքը: Բանակը փորձում է բացահայտել, թե որտեղից են արձակվում կրակոցները:

 

Հինգշաբթի առավոտյան շիա կուսակցությունների կողմնակիցները ցույց կազմակերպեցին ՝ պահանջելով հեռացնել Բեյրութի նավահանգստի 2020 թվականի պայթյունի գլխավոր դատավոր Թարեկ Բիթարին: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ժողովրդին հանգստության կոչ է արել: Նա հրավիրել է նաեւ Լիբանանի կենտրոնական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

«Բանակը շրջափակել է տարածքը, ցրվել ամբողջ թաղամասերով և նրանց մուտքերի մոտ: Սկսվել է պարեկություն, ինչպես նաև հրաձիգների որոնումները նրանց բերման ենթարկելու համար», - ասվում է տեղի բանակի Twitter- ում:

Քաղաքականություն

Պատահարներ