ՏԵՍԱՆՅՈԻԹ․ ՌԴ-ում ծես անելիս դաժանաբար սպանել են 15 ամյա դեռահասի․ խորթ հայրը մարմինը ջրհորն է գցել

ՌԴ-ում Ռյազանի մոտակայքում հայտնաբերվել է հոկտեմբերի 8-ին անհետացած 15-ամյա տղայի մարմինը: Ռուսաստանի քննչական կոմիտեից նշում են, որ սպանությունը ծիսական բնույթ է կրել, հարուցվել է քրգործ։

 

Քննչական կոմիտեի տվյալներով, երեխայի անհետացման և մահվան մեջ ներգրավված են եղել 1969 թվականին ծնված նրա խորթ հայրը և նրա ընկերուհին՝ 1992 թ. շնված մի կին։

 

Դեռահասի խորթ հայրը հարցաքննության ժամանակ պատմել է, որ երեխային սպանել է ընկերուհին, իսկ ինքը նստել է մեքենայում:

Տղամարդը քննիչներին ասաց, որ ծես են նաախապատրաստել, կինը դանակը վերցրել և գնացել է տղայի մոտ, իսկ հետո վերադարձել և ասել, որ սպանել է նրան: Նրանք, իբր, չեն հասցրել իրականացնել նախատեսված արարողությունը: Դրանից հետո մարդասպանները դիակը տարել են անտառ ու գցել ջրհորի մեջ, որտեղից ոստիկաններն ավելի ուշ գտել են այն: 

 

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ արյան հետքեր են հայտնաբերվել տղայի տանը և կասկածյալներից մեկի ՝ նրա նախկին խորթ հոր մեքենայում:

Քաղաքականություն

Պատահարներ