Ռուսաստանի կառավարությունն այսօր հրաժարական կտա

Ռուսաստանի կառավարությունը, որը գլխավորում է Միխայիլ Միշուստինը, մայիսի 7-ին հրաժարական կտա: Այն հետագայում կընտրվի նոր կանոններով, որոնք սահմանվել են 2020 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։


Ներկայիս կառավարությունը հրաժարական կտա ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո, երբ պետության ղեկավարը ստանձնի իր պաշտոնը: Այս անգամ կառավարությունն առաջին անգամ ամբողջությամբ կընտրվի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո:


Նոր նորմերի համաձայն՝ վարչապետների, փոխվարչապետների և նախարարների մեծամասնության թեկնածությունները կհաստատի Պետդուման: Դա չի վերաբերվի «ուժային բլոկին», որի մեջ մտնում են ՆԳՆ- ն, ԱԻՆ-ը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն եւ արդարադատության նախարարությունը. դրանց ղեկավարներին նախագահը կնշանակի միայն Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:


Ներկայիս կառավարությունը հաստատվել է 2020 թվականի հունվարին՝ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած նախկին կառավարության հրաժարականից հետո։

Քաղաքականություն