Միլլերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցն օկուպացված Արցախ

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել այն հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբիի «առաջին այցը Ղարաբաղ» և ինչ ակնկալիքներ ունի մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:


«Այդ առիթով որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ (հայտնելու համար)», - ասել է Միլլերը՝ պատասխանելով պետքարտուղարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հնչեցրած հարցին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Քաղաքականություն