Ադրբեջանցիները ԱԹՍ-ով հարվածել են հայկական դիրքին. Վահան Բադասյան. ArmDaily

Արցախի նախագահի անվտանգային ու տեղահանվածների հարցերով խորհրդարական Վահան Բադասյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը ԱԹՍ-ով հարվածել է Արցախի հայկական դիրքերին, ինչի հետևանքով ունենք 6 վիրավոր։

«Զոհեր չկան, իսկ վիրավորները այդ ԱԹՍ-ի հարվածից են վիրավորում ստացել։ Փոխհրաձգություն չկա»,-ասաց Բադասյանը։

Նա հավելեց, որ ռուս խաղաղապահները դեպքի վայրում նկարահանումներ են իրականացնում և ամենայն հավանականությամբ հետաքննություն կսկսեն։

Քաղաքականություն