Ծովագյուղ–Շորժա ճանապարհին բեռնատար գնացքներ են միմյանց բախվել. Shamshyan. com

Հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա 118-րդ կմ Պիկետ  9-ում՝ «Ռակետա»  հանգստյան գոտու հարևանությամբ, բախվել են  Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա  Հրաչ Բաբայանի վարած «Դրեզեն»  և Ալավերդի քաղաքի բնակիչ, 34-ամյա Ռոման Թամազյանի վարած  «Վեպեր»  շինարարական գնացքները: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բեռնատար գնացքները  պատկանում են  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին, իսկ Հ. Բաբայանն ու Ռ. Թամազյանը աշխատում են նշված ՓԲԸ-ում ՝ որպես մեքենավար: 

Քաղաքականություն

Պատահարներ