Kia-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա տղային

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղԻ ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում՝ ժողովորդին հայտնի լողավազանի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա Գ. Ա-ին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Շերամի 92/9 հասցեում գործող «Ֆիզիոթերապիա, բժշկական մերսում» սրահի աշխատակիցների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

 

Մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային։  Դեպքի վայրում հավաքված բնակիչները խնդրում էին Երևանի քաղաքապետարանին ու ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ նախկինում եղել է, ինչի շնորհիվ վթարները նվազել էին, սակայն, երբ արագաչափը հանեցին, ավտովթար-վրաերթերի թիվն ավելացավ։ 

Քաղաքականություն

Պատահարներ