Լիցքավորվող հեռախոսի պայթյունից Վիետնամում դպրոցահասակ երեխա է մահացել

Վիետնամում դպրոցական երեխա է մահացել՝ բջջային հեռախոսով պարապմունքներին մասնակցելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Daily Star»-ը։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տեղի դպրոցներում ուսուցումն իրականացվում է հեռահար տարբերակով։ Նգեան շրջանի դպրոցի 5-րդ դասարանի աշակերտը դասին միացել էր հեռախոսով, որը լիցքավորվում էր։

Գաջեթը պայթել է, ինչի հետևանքով այրվել է երեխայի հագուստը։ Երեխային օգնության են հասել հարևանները, որոնք օպերատիվ կերպով ցանկացել են տեղափոխել նրան հիվանդանոց՝ բուժօգնություն ցուցաբերելու համար, սակայն երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վիետնամական ԶԼՄ-ները գրում են, որ տղայի ընտանիքի անդամները դիմել են ոստիկանությանը՝ խնդրելով քննություն չկատարել։

Քաղաքականություն

Պատահարներ