«Գազել»-ը երթուղու գիծ չի սպասարկել. մանրամասներ

Այսօր հայտնի դարձավ, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի արդյունքում կա 5 զոհ և 10 տուժած։

ArmDaily.am-ի հետ զրույցում Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից հայտնեցին, որ «GAZel»-ը անձնական շահագործման է եղել, ոչ թե երթուղի է սպասարկել։

Ոստիկանությունից վթարի պատճառների մասին տեղեկություններ չեն կարողացել տրամադրել՝ նշելով, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում և ճշտվում է վարորդի ինքնությունը։

Քաղաքականություն