Պայթյուն` Անկարայում. Mehr

Թուրքական լրատվական աղբյուրները հայտնել են Անկարայի Էսքիշեհիր ճանապարհին Թուրքիայի օգտակար հանածոների հետազոտման գլխավոր վարչությունում տեղի ունեցած պայթյունի մասին։

 

Իրանական Mehr լրատվամիջոցի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան` ժամը 10-ի սահմաններում։ 

 

Նշվում է, որ ոչ ոք չի տուժել։ Ըստ Թուրքիայի օգտակար հանածոների հետազոտման գլխավոր վարչության հայտարարության` պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:

Քաղաքականություն