ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում՝ ոստիկանների և քաղաքացիների միջև. ծառայողական քննություն է սկսվել

Երեկ երեկոյան Նոր Նորքի 7-րդ զանգվածում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախման դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։ Այդ մասին MediaHub.am-ին հայտնել են ոստիկանությունից։


 

Երեկ լարված իրավիճակ էր Նոր Նորքի 7-րդ զանգվածում․ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդում էին Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ավտոտնակ էին ծառայում բնակիչների համար։ Նշված վայրում մեծ թվով քաղաքացիներ ու ոստիկանության աշխատակիցներ էին հավաքված։ Նրանք փորձում էին թույլ չտալ կառույցները քանդել։


 

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։ Հավաքվածների խոսքով ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի, որի պնդմամբ, իրեն ծեծի են ենթարկել։

Քաղաքականություն