Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Մալիկ Հասանովին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն իր ելույթները սկսեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ մենամարտով` 63,5 կգ քաշային կարգում պարտության մատնելով նրան։ Մեր բռնցքամարտիկին հաղթող ճանաչեց մրցավարների գերակշռող մեծամասնությունը։ Ի դեպ, Հասանովը կրում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

 

Նշենք, որ Բաչկովը բաց էր թողել 1/32 եզրափակիչը, իսկ Մալիկ Հասանովն այդ փուլում հաղթանակ էր տոնել։

 

Ադրբեջանցուն չօգնեց նույնիսկ մրցավարի կողմից Բաչկովին ցույց տրված նկատողությունը, որի արդյունքում մեր մարզիկից հանվեց մեկ միավոր։

 

Ի դեպ, ադբեջանցին պարտությունից հետո չմոտեցավ մեր մարզիկի անկյունին, ոչ էլ ձեռք մեկնեց Բաչկովին, ինչն ավանդաբար արվում է բռնցքամարտում յուրաքանչյուր մենամարտից հետո։

Հավելենք, որ 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկն իր մենամարտը կանցկացնի նոյեմբերի 1-ին։ Նրա մրցակիցը լինելու է իտալացի Ջիանլուիջի Մալանգան։

Քաղաքականություն

Պատահարներ